ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է վճռականորեն պայքարել արևմտյան երկրների կողմից տանկերների զավթման փորձերի դեմ, ինչպես դա անում են ծովահենների դեպքում, հաղորդում է «Интерфакс»-ը։

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ նման դեպքերում (ռուսաստանյան նավատորմի վրա ազդեցություն գործադրելու փորձերի ժամանակ), իհարկե, պետք է գործել զգուշորեն՝ միջազգային ծովային իրավունքի շրջանակում, բայց վճռականորեն՝ այնպես, ինչպես պետք է պայքարել ծովահենության և ծովահենների դեմ», — ասել է նա։

Պուտինը ընդգծել է. «Հույս ունեմ ձեր արդյունավետ աշխատանքի վրա այս ուղղությամբ՝ մեր նավատորմի պաշտպանության հարցում»։

Source: https://news.am/hy/news/1051796