Թրամփը լիովին ճիշտ էր, երբ հայտարարեց, որ Սաուդյան Արաբիան կստանա քաղաքացիական միջուկային ծրագիր՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, հազորդում են ԶԼՄ-ները։
Ես ընդգծում եմ «քաղաքացիական» բառը, որովհետև վերջին բանը, որ մենք ցանկանում ենք, և ես վստահ եմ, որ վերջին բանը, որ ցանկանում է նախագահը, դա Սաուդյան Արաբիայում ռազմական միջուկային ծրագիրն է», - նշել է նա։
Ըստ Նեթանյահուի, «եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա՝ ուղղակիորեն կամ իր խամաճիկների միջոցով, լինի դա բալիստիկ հրթիռներով, անօդաչուներով կամ մարտական դրոններով, ապա նա սարսափելի սխալ կգործի, որովհետև Իսրայելի պատասխանը կլինի շատ ու շատ վճռական»։
Source: https://news.am/hy/news/1051799