Հուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի։
Իր սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, ինչը հնարավորություն է ընձեռնում հաղորդ դառնալու հայրենական կյանքին, հոգևոր, ազգային ժառանգությանն ու սրբություններին, ինչպես նաև իրենց զորակցությունը բերելու հայ ժողովրդին այս դժվարին օրերին։
Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար` առավել զորացած վերադառնալու իրենց համայնք և շարունակելու իրենց առաքելությունը ազգային կյանքում։
Source: https://news.am/hy/news/1051794