Ռուսաստանը երկակիություն է տեսնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման մեջ՝ կապված ուկրաինական հակամարտության հետ։ Մոսկվային դուր է գալիս, որ Վաշինգտոնը հայտարարում է խաղաղ կարգավորմանը նպաստելու պատրաստակամության մասին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մի կողմից՝ նրանք Ուկրաինային զենք են մատակարարում, թեև նախագահ Թրամփն ասում է, թե, իբր, մենք չգիտենք, թե ում ենք մատակարարում. մենք մատակարարում ենք ՆԱՏՕ-ին, իսկ մնացածը մեր գործը չէ», — նշել է նա, հաղորդում է Интерфакс-ը։
Մյուս կողմից՝ ԱՄՆ-ն անկեղծորեն հայտարարում է խաղաղ կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին, ավելացրել է Պեսկովը։
«Ահա այս մասով, իհարկե, դա մեզ դուր է գալիս, և մենք օգտագործում ենք մեր պատրաստակամությունը՝ դա պահպանելու համար», — ընդգծել է նա։
Source: https://news.am/hy/news/1051790