Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կառավարություն ձևավորելու մանդատ է հանձնել Էնդի Բըրնհեմին։ Այս մասին, հղում անելով Բուքինգհեմյան պալատին, հայտնում է Sky News հեռուստաալիքը։

Նշվում է, որ Բըրնհեմն այժմ պաշտոնապես հանդիսանում է երկրի վարչապետ։

«Նորին Մեծությունն ունկնդրության է կանչել խորհրդարանի անդամ Էնդի Բըրնհեմին և խնդրել նրան ձևավորել նոր կառավարություն», — նշված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ առաջիկա ժամերին Բըրնհեմը հայտարարություններով հանդես կգա Դաունինգ սթրիթում։

Բըրնհեմը զբաղեցրել է Մեծ Մանչեսթերի քաղաքապետի պաշտոնը։

Source: https://news.am/hy/news/1050734