ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 17-20-ը բացահայտվել է 308 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

71 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

20-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,

6 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,

4-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կանխամտածված սնանկության, համակարգչային հափշտակության, ինքնիրավչության,

3-ական դեպք՝ թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հուշարձաններ ոչնչացնելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,

2-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, վստահված գույքի հափշտակման, անառակաբարո արարք կատարելու, փաստաթղթեր կեղծելու, դատական ակտ չկատարելու։

Բացահայտվել են բնակարանային գողության, բուժաշխատաողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, հետամտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սուտ մատնության, ՔԿԱԳ սուտ տեղեկություններ հաղորդելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու, ազատությունից ապօրինի զրկելու, գույքին տիրանալու, հողամասերի ինքնակամ զավթումը չկասեցնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։

2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պաճառելու,

Հայտնաբերվել է 19 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 73-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Source: https://news.am/hy/news/1050754