Միացյալ Նահանգները Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագրի իրագործմանն ուղղված ջանքերի շրջանակում հայտարարել են Լիբանանի հարավում առաջին «փորձնական գոտիներում» գործողությունների սկսման մասին:

Պաշտոնական հայտարարության մեջ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Թոմի Փիգոթը հայտնել է, որ փորձնական գոտիներում գործողությունները սկսվել են Ֆրուն, Սրիֆա և Զաուտար էլ-Ղարբիա բնակավայրերում՝ «Եռակողմ համաձայնագրին համապատասխան և Լիբանանի հարցերով ռազմական համակարգման խմբի հովանու ներքո»:

Փիգոթը այդ քայլը բնութագրել է որպես «անցյալ շաբաթ Հռոմում անցկացված Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների ուղղակի արդյունք»՝ հավելելով, որ Վաշինգտոնը «կշարունակի սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ համաձայնագրի հաջող իրականացման համար»:

Source: https://news.am/hy/news/1050764