Wildberries-ի ղեկավար Տատյանա Կիմը հայտնել է, որ ընկերությունն աջակցություն կցուցաբերի զոհվածների հարազատներին և նրանց, ովքեր տուժել են լոգիստիկ համալիրների վրա Էլեկտրոստալում և Կոտովսկում իրականացված հարձակումներից։
«Զոհվածների ընտանիքներն ընկերությունից կստանան 2 միլիոն ռուբլի։
Ծանր վիճակում գտնվող տուժածները՝ 1 միլիոն ռուբլի։
Բացի այդ, մեր բոլոր գործընկերներին հուզում է փոխհատուցումների հարցն այն ապրանքի համար, որը պահվում էր մեր օբյեկտներում։
Չնայած արտակարգ իրավիճակին և կորցրած ապրանքի համար փոխհատուցելու պարտավորության բացակայությանը՝ մենք արդեն մշակում ենք վաճառողներին տրվելիք վճարումների ծավալներն ու ֆինանսական աջակցության այլ միջոցները։
Անպայման մանրամասն կտեղեկացնենք ձեզ վաճառողի պորտալում այս վճարումների, միջոցների և դրանց ստացման կարգի մասին»,- նշել է նա։
Ռուսաստանը և Ուկրաինան ևս փոխանակել են գիշերային հարվածներ․ զոհվել են Wildberries-ի աշխատակիցներ
Source: https://news.am/hy/news/1050527