Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում քննարկել են Իրանի հետ համագործակցության հեռանկարային ուղղությունները։

Հանդիպումն անցկացվել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման համատեղ կոմիտեի երկրորդ նիստին նախապատրաստվելու շրջանակում։ Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների պետական մարմինների, գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ։

«Մեր խնդիրն է համատեղ կոմիտեի երկրորդ նիստին մոտենալ կոնկրետ խնդրահարույց հարցերի ցանկով, դրանց լուծման առաջարկներով և պայմանավորվածությունների նախագծերով, որոնք կարող են իրականացվել գործընկերոջ հետ հետագա փոխգործակցության շրջանակում», — ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։

ԵՏՀ նախարարը հիշեցրել է, որ 2025 թվականի մայիսի 15-ից ուժի մեջ մտած համաձայնագիրը նախատեսում է արտոնյալ մուտք ապրանքային անվանացանկի 90 տոկոսի համար, իսկ ԵԱՏՄ երկրների ապրանքների նկատմամբ Իրանի ներմուծման մաքսատուրքի միջին դրույքաչափը նվազել է 20-ից մինչև 4,5 տոկոս։

Source: https://news.am/hy/news/1050473