Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտնել է, որ փոխըմբռնման հուշագրի խախտումը ևս մեկ անգամ ապացուցել է ԱՄՆ նախագահի ստորագրության անարժեքությունն ու անվավերությունը, հաղորդել է Tasnim-ը։

«Իրանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների բազմակի խախտումը ևս մեկ անգամ բոլորին ապացուցեց, թե որքան անարժեք և անվավեր է Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը, և որ ահաբեկումն ու բարբարոսությունն ամերիկյան գաղափարախոսության ու գործունեության անբաժանելի մասն են։

Այսօր Մեծ Սատանան կրկին ցույց տվեց իր իսկական դեմքը։ Նրա նոր հանցագործություններն ու խոստումների խախտումները Ամերիկայի ստախոս և նենգ բնույթի ևս մեկ ապացույցն են։

Այժմ, երբ ամերիկյան թշնամին ձգտում է պատերազմ սանձազերծել, նա պետք է հաշվի առնի, որ Իրանը և դիմադրության առանցքն արդեն նրան անմոռանալի դասեր են տվել։

Միասնության պահպանումը և պառակտման, քաղաքական տարաձայնությունների բացառումը համընդհանուր պարտք է և, իհարկե, նաև պաշտոնատար անձանց դերը։

Հակառակորդը չպետք է տեսնի Իրանի թուլության որևէ նշան։ Այդ դեպքում նա անխուսափելիորեն պարտություն կկրի», — նշել է Խամենեին։

Source: https://news.am/hy/news/1050537