Հայաստանը, հունիսի տվյալներով, բջջային ինտերնետի արագությամբ 98 երկրների շարքում զբաղեցրել է 61-րդ տեղը՝ մայիսի տվյալների համեմատ բարձրանալով երկու հորիզոնականով։ Այս մասին վկայում են Speedtest Global Index-ի տվյալները։

Հայաստանում հունիսին բջջային ինտերնետի միջին արագությունը կազմել է 74,32 Մբիթ/վրկ։

Ադրբեջանը զբաղեցրել է 46-րդ տեղը (98,61 Մբիթ/վրկ), Վրաստանը՝ 17-րդ տեղը (168,84 Մբիթ/վրկ)։ Ամենաարագ բջջային ինտերնետը գրանցվել է ԱՄԷ-ում (672,87 Մբիթ/վրկ)։

Ֆիքսված ինտերնետի վարկանիշում Հայաստանը 149 երկրների շարքում զբաղեցրել է 85-րդ տեղը (91,69 Մբիթ/վրկ)։

Այս վարկանիշում Ադրբեջանը զբաղեցրել է 84-րդ տեղը (92,18 Մբիթ/վրկ), իսկ Վրաստանը՝ 107-րդ տեղը (50,83 Մբիթ/վրկ)։

Ամենաարագ ֆիքսված ինտերնետը գրանցվել է Սինգապուրում (447,75 Մբիթ/վրկ)։

Source: https://news.am/hy/news/1050472