Վերջին տարիներին Հայաստանում աճում է բիզնեսների հետաքրքրությունը Yandex Go-ի կորպորատիվ ուղևորությունների ծառայության նկատմամբ։ Այս լուծումից արդեն օգտվում են տարբեր ոլորտների շուրջ 1000 ընկերություններ՝ ռեստորանային բիզնեսից և ֆինանսաբանկային համակարգից մինչև ՏՏ և մանրածախ առևտուր։

Ծառայության գործընկերներից է նաև Հայաստանում այս տարի գործունեությունը մեկնարկած արագ սննդի միջազգային ցանց Wendy’s-ը։ Ընկերությունը կորպորատիվ ուղևորությունները ներառել է աշխատակիցների համար նախատեսված արտոնությունների փաթեթում՝ հեշտացնելով նրանց ամենօրյա տուն-աշխատավայր տեղաշարժը։

Yandex Go-ի կորպորատիվ ուղևորությունների ծառայության առավելությունների շարքում Wendy's--ում նշում են երթերի ամբողջական կառավարման գործիքների հասանելիությունը։ Բիզնեսի անձնական առցանց կաբինետում հնարավոր է սահմանել ուղևորությունների պայմանները՝ ըստ աշխատակիցներին հատկացվող գումարի սահմանաչափերի, սակագների, ուղղությունների և այլ պարամետրերի։

Համակարգը ձևավորում է մանրամասն հաշվետվություններ, որոնք հեշտացնում են ծախսերի վերահսկողությունն ու հաշվապահական գործընթացները։ Յուրաքանչյուր ուղևորության ՀԴՄ կտրոնն էլ անմիջապես հասանելի է taxservice.am հարթակում։

«Մեր աշխատակիցներին տրամադրելով այս արտոնությունը՝ մենք ցանկանում էինք ստեղծել առօրյայում իրական արժեք ունեցող հարմարավետություն։ Միաժամանակ, որպես գործատու, մասնաճյուղերի ցանցի ընդլայնմանը զուգահեռ` մեզ համար կարևոր էր ունենալ մեկ կենտրոնացված համակարգ, որի միջոցով կարող ենք հեշտությամբ կառավարել բոլոր կորպորատիվ ուղևորությունները։ Սա զգալիորեն պարզեցնում է թե՛ ՄՌԿ-ի, թե՛ հաշվապահության աշխատանքը», — նշում է Հայաստանում Wendy’s-ի գործադիր տնօրեն Տարոն Իսախանյանը։

Կորպորատիվ հաճախորդներին հասանելի է նաև Yandex Go-ի առանձին աջակցության ծառայությունը, որն ապահովում է արագ արձագանք և աջակցություն առցանց կաբինետի օգտագործման և կորպորատիվ ուղևորությունների հետ կապված հարցերի դեպքում։

«Yandex Go-ն բիզնեսի համար» ծառայությանը կարելի է միանալ առցանց՝ լրացնելով հայտը կայքում։

Source: https://news.am/hy/news/1050920