«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը ԿԸՀ-ն հետաձգեց։
Արամ Վարդևանյանը նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ որոշակի կազմակերպչական հարցերից ելնելով որոշվել է քննարկումը շարունակել վաղը՝ 13։00-ին։
«Մենք այն փուլում էինք, երբ ԿԸՀ-ն առանձին խորհրդակցությունների արդյունքում որոշում կայացներ՝ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալ կամ չտալու շուրջ։
Մենք պահանջեցինք, որ դռնբացության կարգով քննվի միջնորդությունը։ Սա որևէ կապ իրականության հետ, օրենքի ու նույնիսկ տրամաբանության հետ կապ չունի այս միջնորդությունը։ Միջնորդությունը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին»,- նշեց Վարդևանյանը։
Source: https://news.am/hy/news/1051004