2026 թվականի 2-րդ եռամսյակում Վրաստանի տարածքում գրանցվել է միջազգային ոչ ռեզիդենտ այցելուների 1,7 միլիոն մուտք, ինչը 4,9%-ով ցածր է անցյալ տարվա համանման ցուցանիշից։ Դրա մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
2026 թվականի 2-րդ եռամսյակում այցելուների ամենամեծ թիվը՝ 328,9 հազար մարդ, ժամանել է Ռուսաստանի Դաշնությունից, ինչը կազմել է այցելուների ընդհանուր թվի 25,1%-ը։
Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 16,9% մասնաբաժնով, երրորդում՝ Հայաստանը՝ 10,8% մասնաբաժնով։
Ամենամեծ թվով այցելություններն իրականացրել են Ռուսաստանի Դաշնության (380,1 հազար), Թուրքիայի (287 հազար) և Հայաստանի (199,6 հազար) քաղաքացիները։
Source: https://news.am/hy/news/1052754