Հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանում հայկական կոնյակների մանրածախ վաճառքները տարեկան կտրվածքով նվազել են 12,2%-ով՝ հասնելով 1,37 միլիոն դեկալիտրի, հայտնում է «Коммерсант»-ը։
Կոնյակի պահանջարկի ընդհանուր կառուցվածքում Հայաստանի բաժինը կազմել է 20%՝ մեկ տարվա ընթացքում կորցնելով 1,7 տոկոսային կետ։ Դա կապված է Ռոսպոտրեբնադզորի որոշմամբ հայկական երեք արտադրողների արտադրանքի վաճառքի կասեցման, ինչպես նաև դիստրիբյուտորների ինքնասահմանափակումների հետ, որոնք կանխարգելիչ կերպով մատակարարումներում կրճատում են Հայաստանից եկող արտադրանքի բաժինը։
Հայաստանից ներմուծվող հանդարտ գինու վաճառքները, շուկայի մասնակիցների տվյալներով, հունվար-հունիսին տարեկան կտրվածքով նվազել են 11,8%-ով՝ հասնելով 239,65 հազար դեկալիտրի, իսկ անմիջապես հունիսին՝ 18,9%-ով՝ մինչև 33,8 հազար դեկալիտրի։ Երկրի բաժնի տատանումները էական չեն եղել։ Հանդարտ գինիների վաճառքի ընդհանուր ծավալում Հայաստանի բաժինը կազմում է 1%-ից պակաս։
Ռուսաստանում հայկական ալկոհոլի վաճառքներն ավելի արագ են նվազում, քան կատեգորիան ընդհանուր առմամբ։ Ըստ շուկայի մասնակիցների հաշվարկների՝ 2026 թվականի առաջին կիսամյակում կոնյակի իրացումը (առանց ֆրանսիականի հաշվառման) տարեկան կտրվածքով նվազել է 4,6%-ով՝ մինչև 6,85 միլիոն դեկալիտր, իսկ հանդարտ գինունը՝ 3,7%-ով՝ մինչև 28,63 միլիոն դեկալիտր։ Ռուսական կոնյակի պահանջարկը նվազել է 3,4%-ով՝ մինչև 4,46 միլիոն դեկալիտր, իսկ հանդարտ գինունը՝ 4,9%-ով՝ մինչև 17,02 միլիոն դեկալիտր։
Source: https://news.am/hy/news/1052751