«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նոր չվերթ է բացում Կրասնոդարից դեպի Գյումրի։
Չվերթները կիրականացվեն օգոստոսի 28-ից սկսած շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին։ Երթուղում կօգտագործվեն երկդաս դասավորությամբ Airbus A320 ինքնաթիռներ՝ էկոնոմ և բիզնես։ Տոմսերի վաճառքը բաց է։
Գյումրին դարձավ «Աէրոֆլոտ»-ի Կրասնոդարից իրականացվող երթուղային ցանցի 13-րդ ուղղությունը։ Ընթացիկ ամառային չվացուցակում ավիաընկերությունն առաջարկում է ուղիղ չվերթներ Կուբանի մայրաքաղաքից դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Կրասնոյարսկ, Նովոսիբիրսկ, Ուֆա, Երևան, Գյումրի, Դուբայ, Անթալիա, Ստամբուլ, Հուրգադա, Շարմ էլ-Շեյխ։
Source: https://news.am/hy/news/1052803