2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանն արտահանել է 89,6 միլիոն լիտր քաղցր գազավորված ըմպելիք՝ 99,7 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ, հայտնում է BM.GE-ն։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման արժեքն աճել է 23,7%-ով, իսկ ծավալը՝ 11,9%-ով։
Վրացական քաղցր գազավորված ըմպելիքների արտահանման խոշորագույն շուկան Ռուսաստանն է, որտեղ վեց ամսում վաճառվել է 24,7 միլիոն լիտր արտադրանք՝ 23 միլիոն դոլար արժողությամբ։
Նրան հաջորդում են Ադրբեջանը (19,4 միլիոն դոլար, 12,9 միլիոն լիտր) և Ղազախստանը (15,6 միլիոն դոլար, 14,2 միլիոն լիտր)։
Արտահանման խոշորագույն շուկաների թվում է նաև Հայաստանը (9,4 միլիոն դոլար, 9,7 միլիոն լիտր)։
Վրաստան քաղցր գազավորված ըմպելիքների խոշորագույն մատակարարը Լեհաստանն էր, որտեղից երկիր է ներմուծվել 2,2 միլիոն լիտր արտադրանք՝ 2,8 միլիոն դոլար արժողությամբ։ Նրան հաջորդել են Թուրքիան (1,7 միլիոն դոլար, 2 միլիոն լիտր) և Հունգարիան (1,5 միլիոն դոլար, 1,1 միլիոն լիտր)։
Հայաստանը Վրաստան է մատակարարել 588,9 հազար լիտր քաղցր գազավորված ըմպելիք՝ 463 հազար դոլար արժողությամբ։
Source: https://news.am/hy/news/1052747