Անցած ամիս Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով 5069 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են պաշտոնական աղբյուրները՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Միջազգային արժութային հիմնադրամը հարյուրավոր միլիոն դոլար է հատկացրել աղետի հետևանքները վերացնելու և վերականգնողական աշխատանքների համար, փոխանցում են ԶԼՄ-ները։
7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել հունիսի 24-ին՝ մեկ րոպե տարբերությամբ, ավերելով Կարակասից հյուսիս գտնվող ափամերձ Լա Գուաիրա նահանգը։
Տուժածների թիվը կազմում է 16740 մարդ։
Source: https://news.am/hy/news/1050464