Այն դեպքում, երբ շատ երկրներ, հատկապես ներկայումս, դժվարություններ ունեն վառելիքի աղբյուրների հասանելիության հարցում, Հայաստանն ապավինում է այնպիսի հուսալի աղբյուրի, ինչպիսին Ադրբեջանն է։ Այս մասին, Շուշիի IV գլոբալ մեդիա ֆորումի բացմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «Ազերտաջ»-ը։

«Ադրբեջանն ու Հայաստանը Սպիտակ տանը նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը՝ նախագահ Թրամփի մասնակցությամբ։ Դրանից հետո Ադրբեջանը միակողմանիորեն ամբողջությամբ հանել է Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները»։ Նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռներ։ Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստան, և առ այսօր երկիր է հասցվել արդեն ավելի քան 10 հազար տոննա։ Ալիևի խոսքով՝ այն ժամանակ, երբ շատ երկրներ, հատկապես հիմա, դժվարություններ են կրում վառելիքի հարցում, Հայաստանն ապավինում է Ադրբեջանի պես հուսալի աղբյուրի, հակառակ դեպքում ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրել աշխարհի այլ անկյուններում։

Source: https://news.am/hy/news/1049460