Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկում են տնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցությունը, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և «3+3» հարթակը, հայտնել է ռուս նախարարը:

«Անշուշտ, կխոսենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ուշադրություն ենք դարձրել տարածաշրջանային համագործակցության «երեք գումարած երեք» հարթակի նկատմամբ հետաքրքրության վերադարձին և աճին (խորհրդակցական տարածաշրջանային ձևաչափ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ)»,- նշել է նա։

Լավրովը նշել է, որ կողմերը ծրագրում են քննարկել տնտեսական փոխգործակցության ներկա վիճակը՝ հաշվի առնելով ապրիլին կայացած միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը, ինչպես նաև մշակութային-հումանիտար նախագծերի հեռանկարները։ Բացի այդ, նախարարները կանդրադառնան համագործակցությանը ԵԱՀԿ, ՄԱԿ և ԱՊՀ շրջանակում։​

Source: https://news.am/hy/news/1050354