Օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տնից Երևանի Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները, Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում։

«Նրանք այժմ ժամանակավորապես գտնվում են կարանտինային տարածքում, որտեղից, ադապտացիոն շրջանն անցնելուց հետո, կտեղափոխվեն այգու ազատավանդակներ»,- այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

«Տեղափոխվել է երեք առյուծ, 2-ը՝ արու, 1-ը՝ էգ, 4 սպիտակ վագր։ Տեղափոխման ժամանակ տարիքի և ուղեկցող հիվանդնությունների հետևանքվ անկել է էգ առյուծը, մյուս բոլոր կենդանիները նորմալ տարել են նարկոզը, տեղափոխությունը, հետնարկոզային վիճակը։ Ներկայումս գտնվում են այգու կարանտինային տարածքում»,- ասում է Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը։

Source: https://news.am/hy/news/1048644