Ռուսաստանը ռազմի դաշտում կգործի զգույշ, բայց հաստատակամ և կհասնի իր նպատակներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն արժանապատվորեն է հաղթահարում պատմական այս փուլը։

«Ողջ ռուս ժողովուրդը, ամբողջ հասարակությունը աջակցում է հատուկ ռազմական գործողության մասնակիցներին»,- համոզմունք է հայտնել Պուտինը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ առկա են գնաճի աճի ռիսկեր՝ վստահեցնելով, որ Ռուսաստանի ֆինանսատնտեսական համակարգը կայուն է։

«Ռուսաստանի թշնամիները, ի վիճակի չլինելով հաղթել նրան մարտի դաշտում, ապավինում են ակնհայտ ահաբեկչական մեթոդների։ Ռուսաստանն ունակ է հակահարված տալ ցանկացած թշնամական քայլի»,- հավելել է Պուտինը։

Նրա պնդմամբ՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները ռեկորդային են «ինչպես իրենց քանակով, այնպես էլ անարդյունավետությամբ ու հենց նախաձեռնողներին հասցրած վնասով»։

Source: https://news.am/hy/news/1051935