Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Իրանն ու Հյուսիսային Կորեան արդեն հարձակվել են Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանին զենք, ռազմական տեխնոլոգիաներ և զինվորներ մատակարարելով»:
«Մենք պետք է զգույշ լինենք: Պետք է ամեն ինչ անենք՝ ոչ մի դեպքում նոր ճակատ չբացելու համար: Բայց մենք պետք է ազնիվ լինենք: Իրանցիներն ու հյուսիսկորեացիներն արդեն հարձակվել են մեզ վրա: Հուսով եմ՝ նրանք չեն ուժեղացնի այդ հարձակումները, բայց մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինենք:
Եվ իմանանք, որ չենք կարող վստահել այդ մարդկանց: Որովհետև հենց սկզբում, առանց մեր կողմից լարվածության սրման մասին որևէ հաղորդագրությունների, Իրանը զենք տրամադրեց, Հյուսիսային Կորեան զենք, դրոններ, հրթիռային արկեր, 155 տրամաչափի հրետանային ռազմամթերք, 10 հազար հյուսիսկորեացի տրամադրեց»,- նշել է նա, հայտնում է «Украинская правда»-ն:
Source: https://news.am/hy/news/1051943