Եմենցի հութիները հայտարարել են, որ հարվածներ են հասցրել մի շարք «զգայուն» հում նավթի մատակարարման և տեղափոխման կետերի, որոնք արևելյան Սաուդյան Արաբիան կապում են Կարմիր ծովի Յանբու քաղաքի հետ, հայտնում է Al Jazeera-ն:
Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ այդ գործողություններն իրականացվել են ի պատասխան Եմենի օդային տարածք սաուդյան անօդաչու թռչող սարքերի ներխուժման:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հարձակումները՝ հայտարարելով, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել «ագրեսիայի» աղբյուրին:
Source: https://news.am/hy/news/1051958