Ֆրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն: Դրա մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:

«Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի, որովհետև դիվանագիտական քողի տակ նրանք միջամտել են Իրանի ներքին գործերին: Նախօրեին Թեհրանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ: Ընդգծվել է, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է դադարեցնի միջամտությունը»,- նշել է դիվանագետը:

Ավելի վաղ Իրանում ֆրանսիացի երկու դիվանագետներ էին ձերբակալվել:

Source: https://news.am/hy/news/1051945