Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռոմիկ Մխիթարյանը, որն օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հուլիսի 13-ին Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների աշխատակազմերին է ներկայացրել վարչական շրջանների նոր ղեկավարներին։

Մասնավորապես, Արմեն Փամբուխչյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանին, որը մինչ այս ղեկավարում էր «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» հիմնարկը։

Շենգավիթ վարչական շրջանում էլ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Տիգրան Գաբրիելյանը։

Source: https://news.am/hy/news/1049564