Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Դրա մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հանդիպման առանցքային թեմաներից մեկը դարձել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ռուսական քաղաքականության առաջնահերթ ուղղությունները։

«Մեզ համար դա այսօր կարևորագույն ուղղություններից մեկն է՝ ինչպես մեր տնտեսական շահերի, այնպես էլ քաղաքական տեսանկյունից»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Անվտանգության խորհրդի նախորդ օպերատիվ խորհրդակցությունը տեղի էր ունեցել հուլիսի 10-ին։ Այն ժամանակ մասնակիցները քննարկել էին տեղեկատվական անվտանգության հարցերը, ներառյալ՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և ներդրմանն առնչվող նոր մարտահրավերները: Նախագահն այդ թեման անվանել էր ազգային անվտանգության ապահովման համար ամենանշանակալիներից մեկը։

Source: https://news.am/hy/news/1050415