Հուլիսի 9-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:20-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում՝ Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի խաչմերուկում, Նուբարաշենի կամրջի հարևանությամբ, բախվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և դեռևս չպարզված մակնիշի մոտոցիկլը, հաղորդում է Shamshyan. com–ը։
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց։
Կայքի տեղեկություններով՝ մոտոցիկլավարի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր և պայքարում են նրա կյանքի համար։
Source: https://news.am/hy/news/1049065