ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների վրա Թեհրանի գիշերային հարձակումներից հետո Վաշինգտոնը խիստ պատասխան հարված կհասցնի Իրանին։

«Նրանք լուրջ ջարդ են ուտելու», — Fox News հեռուստաալիքին տված հեռախոսազրույցում հայտարարել է Թրամփը՝ խիստ կոպիտ արտահայտություն օգտագործելով ԱՄՆ-ի ապագա պատասխանը նկարագրելու համար։

Ամերիկայի նախագահը Հորդանանում ամերիկյան ուժերի վրա Իրանի հարվածն անվանել է «անսպասելի հարձակում»՝ նշելով, որ զինծառայողները ստիպված են եղել ընդամենը մի քանի րոպեում արձագանքել արձակված հրթիռներին և փորձել կալանավորել դրանք։

Մեկնաբանելով Իրաքում Իրանի հետ կապված զինված խմբավորումների ուղղությամբ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածները՝ Թրամփը հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է Իրաքի կառավարության հետ համակարգմամբ։ Այդ խմբավորումները նա անվանել է «քաղցկեղային ուռուցք աշխարհի համար»։

Չնայած Իրանի հետ իրավիճակի կտրուկ սրմանը՝ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի բանակցողները կշարունակեն բանակցություններ վարել Թեհրանի հետ։

Պատասխանելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման մասին հարցին՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ այն «շատ լավ» է անցել։

Թրամփի խոսքով՝ իսրայելցի պաշտոնակիցն «այժմ հասկանում է իրավիճակը», սակայն նա չի հստակեցրել, թե հատկապես ինչ նկատի ուներ։

Source: https://news.am/hy/news/1052304