Հունական ոստիկանությունը պարզում է Մեծ Բրիտանիայի 38-ամյա քաղաքացուհու մահվան հանգամանքները, որի դին այս ամիս հայտնաբերվել է Աթենքում՝ ճամպրուկի մեջ։

Ինչպես հայտնում է պետական ERT հեռուստաալիքը, կնոջ ինքնությունը հաջողվել է պարզել Ինտերպոլի տվյալների օգնությամբ։ Ենթադրվում է, որ նա Հունաստան է ժամանել Կիպրոսից հուլիսի սկզբին։

Կնոջ դին հուլիսի 18-ին հայտնաբերել է անօթևան մի մարդն Աթենքի կենտրոնում գտնվող լքված շենքում։ Նախնական տվյալներով՝ կինը մահացել է հայտնաբերվելուց հինգից յոթ օր առաջ։

Հունաստանի ոստիկանությունն առայժմ չի բացահայտում հետաքննության մանրամասները։ Աթենքում բրիտանական դեսպանատան ներկայացուցիչները նույնպես մեկնաբանություններ չեն տվել գործի առնչությամբ։

Source: https://news.am/hy/news/1052306