Մեքսիկացի նարկոբարոն Իսմայել «Էլ Մայո» Սամբադան երկուշաբթի ԱՄՆ-ում դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ավելի վաղ նա գործարք էր կնքել քննության հետ՝ ընդունելով իր մեղքը տասնամյակների ընթացքում «Սինալոա» դաժան կարտելի գլխավորությամբ միլիոնավոր կիլոգրամներով կոկաին մատակարարելու մեջ, հայտնում է Reuters-ը:
Սամբադան դարձավ ԱՄՆ դատարանի կողմից դատապարտված մեքսիկացի ամենաբարձրաստիճան նարկոառևտրականներից մեկը, երբ նրա կարտելային գործընկեր Խոակին «Էլ Չապո» Գուսմանը 2019 թվականին դատապարտվեց ցմահ ազատազրկման:
Բրուկլինի դաշնային դատարանի նիստում դատավճիռը հրապարակելիս ԱՄՆ շրջանային դատավոր Բրայան Քոգանը հայտարարել է, որ թեև ինքը ցմահ ժամկետ սահմանելուց բացի այլ ընտրություն չուներ, այդուհանդերձ այդ պատիժը միանգամայն արդարացի է համարում:
76-ամյա Սամբադան համաձայնել էր ընդունել իր մեղքը 2025 թվականի օգոստոսին մի շարք մեղադրանքներով, դրաց թվում՝ շորթման նպատակով դավադրության և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը խոստացավ նրա համար մահապատիժ չպահանջել: Նշված հոդվածները որպես բացառիկ պատիժ ցմահ ազատազրկում են նախատեսում:
Source: https://news.am/hy/news/1050802