Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման գլխավոր պայմանը, հաղորդում է Tasnim-ը։

«Իրանի համար Լիբանանի տարածքային ամբողջականության պահպանումը և Իսրայելի ագրեսիայի լիակատար, անվերապահ դադարեցումը ագրեսոր ԱՄՆ-ի կողմից պարտադրված պատերազմի դադարեցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի գլխավոր պայմանն են», - նշել է նա։

Խամենեին «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարին ուղղված նամակում հավելել է, որ շարժումն անսասան դիմակայում է «սիոնիստական ռեժիմի և նրա կողմնակիցների ճնշմանը»։

«Այս տոկունությունը ոգեշնչում է դարձել ազատ աշխարհի համար», - ընդգծել է նա։

Source: https://news.am/hy/news/1051814