Ժամը 10:13-ին Ռումինիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը Ռումինիայի տարածքային ջրերի վրա խոցել է նոր անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Ցոյուն։

«Ուրբաթ առավոտյան խոցված անօդաչուն պատկանում է «Շահեդ» տիպին, որը Ռուսաստանի Դաշնությունը կիրառել է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Երեկ և այսօր խոցված անօդաչուների վերաբերյալ հետաքննությունները շարունակվում են։ Ռուսաստանի Դաշնության դեմ Ռումինիայի դիվանագիտական բողոքը հիմնված կլինի այդ հետաքննությունների արդյունքների վրա։ Անթույլատրելի է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակի խախտել Ռումինիայի օդային տարածքը, որը միաժամանակ ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության օդային տարածքն է։ Նման գործողություններն անընդունելի են, և մենք դրանց վերաբերվում ենք առավելագույն լրջությամբ՝ մեր դաշնակիցների հետ միասին։

Այս բազմակի խախտումների կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն»,- հայտնել է Ցոյուն։

Source: https://news.am/hy/news/1051816