Գործարար Նարեկ Նալբանդյանի նախաձեռնությամբ ձեռք է բերվել «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան, որտեղ առաջիկայում կմեկնարկի լայնածավալ ներդրումային և արդիականացման ծրագիր։
Նախագծի նպատակն է վերածել «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան տարածաշրջանի ամենաժամանակակից թռչնաբուծական համալիրներից մեկի՝ ներդնելով նոր արտադրական տեխնոլոգիաներ, ժամանակակից սարքավորումներ և միջազգային չափանիշներին համապատասխան արտադրական համակարգեր։
Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է փուլային տեխնիկական վերազինում, արտադրական հզորությունների ընդլայնում և նոր աշխատատեղերի ստեղծում։
Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի պարենային անվտանգության ամրապնդմանը, տեղական արտադրության զարգացմանը և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը՝ ձևավորելով ժամանակակից և մրցունակ արտադրություն։
Source: https://news.am/hy/news/1049558