Հաղորդումներ են ստացվել Իրաքի հյուսիսում՝ Սուլեյմանիա նահանգում, իրանական քրդական հակակառավարական խմբավորումների շտաբին հասցված հարվածի և Էրբիլ նահանգում ԱՄՆ բանակի մի քանի զինծառայողների վիրավորվելու մասին, հաղորդում է Pars Today-ը։

Քուվեյթի բանակն իր հերթին հայտարարել է, որ երկրի տարածքում գտնվող մի շարք կենսական նշանակության օբյեկտներ ենթարկվել են հարվածների, ինչի հետևանքով պատճառվել է նյութական վնաս։

Բացի դրանից, հաղորդվում է, որ Բահրեյնում ամերիկյան ռազմաբազայի մոտակայքում նույնպես պայթյուն է որոտացել, հայտնում է IRIB-ը։

Source: https://news.am/hy/news/1050060