Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Փարիզում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ պաշտոնական բողոք հայտնելու մի շարք կիբերհարձակումների կապակցությամբ, որոնք ֆրանսիական իշխանությունները կապում են ռուսական տարածքի հետ:
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ հանդիպման ժամանակ ֆրանսիական կողմը վճռականորեն դատապարտել է «չարամիտ կիբերհարձակումները», որոնք, ըստ Փարիզի պնդումների, կազմակերպվել են Ռուսաստանից:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան ֆրանսիական կողմից որևէ պաշտոնական դիմում չի ստացել ենթադրյալ կիբերհարձակումների վերաբերյալ։
«Սա դիտարկում ենք որպես ապացույց այն բանի, որ չկան որևէ փաստեր, որոնք կվկայեն տեղի ունեցած միջադեպերին Ռուսաստանի առնչության մասին, ինչպես նաև ապաքաղաքականացված հետաքննություն անցկացնելու շահագրգռվածության բացակայության վկայություն»,- հայտարարել է Զախարովան:
Source: https://news.am/hy/news/1050406