Իրանը հայտարարել է, որ պատասխան հարված կհասցնի, եթե Իսրայելը հարձակվի իր ենթակառուցվածքի վրա։ Այս մասին հաղորդել են իրանական պետական լրատվամիջոցները։

Նախազգուշացմամբ հանդես է եկել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամադ Բաղեր Զոլղադրը։ Նրա խոսքով՝ նման հարձակումների դեպքում «Իսրայելն անպատասխան չի մնա»։

Հայտարարությունը հնչել է Իրանի, ԱՄՆ և Իսրայելի հարաբերություններում վերջին հարվածներից հետո պահպանվող լարվածության ֆոնին։

Միաժամանակ, շարունակվում են լարվածության նվազեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։ Ինչպես հաղորդել է The New York Times-ը, Կատարը միջնորդի դեր է կատարում Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ ձգտելով կանխել հետագա սրացումն ու պահպանել կողմերի միջև հաղորդակցության ուղիները։

Source: https://news.am/hy/news/1049125