Այսօր Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ամմանում Իրանի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարին և «նրան խիստ բողոք է հայտնել Թագավորության տարածքի նկատմամբ Իրանի շարունակվող հարձակումների, ինչպես նաև Թագավորության վերաբերյալ իրանական պաշտոնական գերատեսչությունների կողմից արված սադրիչ և հրահրող հայտարարությունների կապակցությամբ»։

«Նախարարությունը ժամանակավոր հավատարմատարին կոչ է արել անհապաղ դադարեցնել Թագավորության վրա հարձակումները՝ հայտարարելով, որ Հորդանանի և նրա քաղաքացիների անվտանգությունը «կարմիր գիծ» է, որը չի կարելի անցնել, ինչպես նաև ընդգծել է անընդունելի հրահրիչ հայտարարությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»։

Հորդանանը նաև վերահաստատել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի եղբայրական պետությունների դեմ իրականացվող հարձակումների դատապարտումը, ինչպես նաև իր համերաշխությունն ու աջակցությունը նրանց։ «Հորդանանը կշարունակի ձեռնարկել իր քաղաքացիների անվտանգության, սեփական անվտանգության և ինքնիշխանության պաշտպանության համար հասանելի և անհրաժեշտ բոլոր քայլերը», — նշել են Հորդանանի ԱԳՆ-ում։

Source: https://news.am/hy/news/1050634