ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցավոր ծագում ունեցող 704 մլն ՀՀ դրամից բացի՝ շուրջ 29 մլն 491 հզր ՀՀ դրամ փոխանցվել է պետական բյուջե: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Source: https://news.am/hy/news/1048595