Մյունխենի գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Աուգսբուրգից 15-ամյա մի դեռահասի, ով կասկածվում է սինագոգի վրա հարձակում նախապատրաստելու մեջ, հայտնում է Bild-ը։ Ըստ քննիչների՝ «Իսլամական պետություն» խմբավորմանը համակրող պատանին իր տանը մեծ քանակությամբ հրավառ նյութեր է պահել։
Դատախազությունը պնդում է, որ 2025 թվականի հոկտեմբերի վերջին նա պայթեցրել է թենիսի գնդակի չափի ինքնաշեն ռումբ, ինչի հետևանքով զրկվել է երկու մատից, իսկ նրա ընկերը թեթև վնասվածքներ է ստացել։
Գործը կքննի Աուգսբուրգի անչափահասների գործերով դատարանը։ Պաշտպանական կողմը հերքում է ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքները։
Source: https://news.am/hy/news/1050855