2024-2025 թվականների ընթացքում Բաքվում և Աբու Դաբիում տեղի են ունեցել գաղտնի դիվանագիտական հանդիպումներ, գրում է The Times-ը։

Նշվում է, որ այդ հանդիպումների նպատակն է եղել ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո աննկատ վերականգնել Կրեմլի հետ առնչություն ունեցող անձանց հետ կապերը։

Գերմանական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Ռոնալդ Պոֆալան (Անգելա Մերկելի աշխատակազմի նախկին ղեկավարը) և Մաթիաս Պլատցեկը (Բրանդենբուրգ հողի նախկին վարչապետը)։

Ռուսական պատվիրակության կազմում եղել է նաև Ռուսաստանի նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը։

Գերմանիայի կառավարությունը վճռականորեն տարանջատվել է այդ գաղտնի բանակցություններից՝ պարզաբանելով, որ դրանք եղել են բացառապես մասնավոր նախաձեռնություններ՝ կազմակերպված առանց պետության մասնակցության կամ պաշտոնական թույլտվության։

Source: https://news.am/hy/news/1050950