Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ տեղեկություններ են ստացվել հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի սննդային թունավորման մասին:

«Ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14–ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին։

Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Ֆրանսիայի դեսպանությունը հույս է հայտնում, որ նշվախ ախտանիշների պատճառները կբացահայտվեն։ Ուստի, դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն»,– ասվում է հայտարարության մեջ։

Ֆրանսիայի ազգային տոնի հյուրերը հայտնվել են հիվանդանոցում՝ աղիքային վարակի ախտանշաններով

Source: https://news.am/hy/news/1050509