Հիմնականում Հայաստանի հյուսիսային շրջաններում հուլիսի 10-ին օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հարավ-արևմտյան քամին կուժգնանա մինչև 18-23 մ/վ։ Մյուս շրջաններում կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը ցերեկային ժամերին կշարունակվի։
«Հայպետհիդրոմետ»–ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +33+35։
Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+29,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +25+28,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +31+33,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28,
Լոռիում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +26+29,
Տավուշում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+34,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+27,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +30+34,
Արարատում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +33+36,
Արմավիրում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+36,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +25+28,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +33+36,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+36,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +25+29։
Source: https://news.am/hy/news/1048866