Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 17-ին գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև, որ ամպրոպի ժամանակ հյուսիս-արևմտյան քամու պոռթկումները կհասնեն 16-20 մ/վ-ի։ Արմավիրի մարզում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում երեկոյան ժամերին քամին կուժեղանա՝ հասնելով 15-18 մ/վ-ի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ, երեկոյան քամու ուժգնությունը կհասնի 13-16 մ/վ-ի։ Մայրաքաղաքում մոտակա գիշերը կլինի +19+21, իսկ վաղը ցերեկը՝ +32+34։

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+27,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +28+31,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,

Լոռիում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23+27,

Տավուշում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+31,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+26,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +28+33,

Արարատում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +33+35,

Արմավիրում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+26,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +32+35,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +30+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +23+26։

Source: https://news.am/hy/news/1050154