Հուլիսի 14-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ Արմավիրի մարզում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ։ Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ հասնելով 13-16 մ/վ-ի։ «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնել են, որ մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +36+38 աստիճան։
Շիրակում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+31,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+30,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+34,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23+28,
Լոռիում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+30,
Տավուշում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +30+33,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +25+29,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +31+36,
Արարատում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+38,
Արմավիրում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36+38,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +25+29,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +36+38,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +35+38,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+31։
Source: https://news.am/hy/news/1049511