ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային սպառազինություն չի վաճառում:

«Նա հասկանում է, որ ես զենք եմ վաճառում ոչ թե Ուկրաինային, այլ ՆԱՏՕ-ի երկրներին: Նրանք վճարում են լրիվ արժեքը, իսկ թե ինչպես է այդ զենքը բաշխվում հետագայում, ես գաղափար անգամ չունեմ»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը:

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված PURL (Prioritized Ukraine Requirements List) նախաձեռնությունը չի նախատեսում Նահանգների կողմից Ուկրաինային ուղղակի ռազմական աջակցության ցուցաբերում: Այն ենթադրում է, որ Կիևի համար ամերիկյան զենքը գնում են եվրոպական երկրները:

Source: https://news.am/hy/news/1051605