Իրանի փոխարտգործերի նախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ցանկացած եվրոպական ռազմանավ, որը կուղևորվի դեպի Հորմուզի նեղուց, Թեհրանի կողմից օրինական թիրախ կդիտարկվի, հայտնում է Press TV-ն։

«Ցանկացած եվրոպական ռազմանավ, որը կմոտենա Հորմուզի նեղուցին, մեզ համար օրինական թիրախ կդառնա»,- իրանական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է դիվանագետը։

Հայտարարությունը հնչել է այն տեղեկությունների ֆոնին, որ որոշ եվրոպական երկրներ հնարավոր է միանան ԱՄՆ-ին՝ ռազմավարական նշանակություն ունեցող նեղուցով ազատ նավարկությունը վերականգնելու փորձերում, որով երթևեկությունը խաթարվել էր ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմի մեկնարկից հետո։

Source: https://news.am/hy/news/1052173