By Nalbandyan ապրանքանիշի ջրի, օղու և ոչ ալկոհոլային ըմպելիքների գործարանը շարունակում է ընդլայնել իր արտադրական հզորությունները՝ միջազգային շուկաների աճող պահանջարկը բավարարելու նպատակով։

Գործարանում ներդրվել են նորագույն արտադրական և շշալցման գծեր, արդիականացվել են տեխնոլոգիական գործընթացները և ապահովվել արտադրության համապատասխանությունը միջազգային չափանիշներին։ Արդյունքում By Nalbandyan ապրանքանիշի արտադրանքն արդեն արտահանվում է ԱՄՆ, իսկ մոտակա ժամանակահատվածում նախատեսվում է արտահանում նաև եվրոպական երկրներ։

Ծրագիրն իրականացվում է գործարար Նարեկ Նալբանդյանի ղեկավարությամբ՝ վերջին տարիներին Հայաստանում ժամանակակից արտադրական ենթակառուցվածքների զարգացմանն ու արտադրական ներուժի ընդլայնմանն ուղղված ներդրումային ծրագրերի շրջանակում։

Source: https://news.am/hy/news/1048912