Նավթի գնանշումները բարձրանում են Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին և շաբաթն ավարտում են կտրուկ աճով։

Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,72 դոլարով (0,85 տոկոս)՝ հասնելով 84,95 դոլարի մեկ բարելի դիմաց։ Հինգշաբթի Brent-ը էժանացել էր 0,72 դոլարով (0,85 տոկոս)՝ մինչև 84,23 դոլար մեկ բարելի դիմաց։

WTI-ի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,78 դոլարով (0,99 տոկոս)՝ մինչև 79,73 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների ընթացքում դրանք էժանացել էին 0,65 դոլարով (0,82 տոկոս)՝ մինչև 78,95 դոլար մեկ բարելի դիմաց։

Source: https://news.am/hy/news/1050288