Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին օմանցի իր պաշտոնակից Բադր ալ-Բուսաիդիի հետ քննարկել է լարվածության թուլացումը և նավագնացությունը Հորմուզի նեղուցում, որտեղ տիրող իրավիճակը ձևական առիթ է դարձել Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունների վերսկսման համար:

«Մատնանշելով նավագնացության անվտանգության ապահովման կարևորությունը՝ նախարարները քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը և լարվածության սրումը կանխելու և տարածաշրջանում խաղաղություն, կայունություն ու անվտանգություն հաստատելու մեխանիզմները»,- ասվում է Արաղչիի պաշտոնական թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, դիվանագետները հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում առևտրային նավերի շարժի վերաբերյալ:

Source: https://news.am/hy/news/1051608